Հորդանանի թագավորի զրահապատ շքեղ լիմուզինը վաճառվել է զեղչով
ՄիջազգայինՀյուսիսային Ամերիկայում զրահապատ «Ford Excursion» լիմուզինը, որը պատկանել է ԱՄՆ-ում Հորդանանի դեսպանատանը ևօգտագործվել է Աբդալլա Երկրորդ թագավորի համար, վաճառվել է զեղչով: Շքեղ ամենագնացը վաճառել են 84 հազար դոլարով, մինչդեռ 15 տարի առաջ զրահամեքենայի արժեքը կազմել է 620 հազար դոլար:
Նշվում է, որ ավտոմեքենան զրահապատ է հատակից մինչ առաստաղ, իսկ կողային ապակիների հաստությունը հասնում է 80 միլիմետրի: Մեքենան զրահապատ դարձնելու աշխատանքներին մասնակցել է «Becker Automotive Design»-ը:
Ավտոմեքենան վաճառողը պնդել է, որ Հորդանանի դեսպանատունը 2005 թվականին 620,000 դոլար է վճարել պատվերով զրահապատ ավտոմեքենան ձեռք բերելու համար։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ