Կչեղարկվի՞ արդյոք 6-12 տարեկան աշակերտների դիմակ կրելու որոշումը
ՀասարակությունԴիմակների առումով մենք հետևում ենք նախկինում պարետատան, հիմա ԱՆ-ի կողմից սահմանված ցուցումներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով 6-12 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշման մասին:
«Մենք այս շաբաթվա ընթացքում իրավիճակին կհետևենք, ուղեցույցը հնթացս կարող է փոփոխությունների ենթարկվել: Այս պահի դրությամբ մենք դիմակների կրելու առումով բողոքներ չենք ստացել, լարվածություն չենք տեսնում դպրոցներում: Ամեն դեպքում ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիտարկումներին, որ երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, Հարությունյանն ասաց, որ աշխատում են ԱՀԿ-ի, ԱՆ-ի հետ. «Աշակերտները մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, մեր հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ