Հայտնի է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին ամենատարեց և ամենաերիտասարդ մասնակիցների տարիքը
ՄիջազգայինCOVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումներին ամենատարեց մասնակիցը 73 տարեկան է: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի Հեռաբժշկության կենտրոնի ղեկավար Մարիա Սոկոլովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ ամենաերիտասարդ կամավորը 18 տարեկան է:
«Բացարձակապես տարբեր քաղաքացիներ են մասնակցում ուսումնասիրությանը: Թե՛ ըստ գործունեության, թե՛ ըստ տարիքի: Երբեմն նույնիսկ ամբողջ ընտանիքներով գալիս են պատվաստումների»,-ասել է Սոկոլովան՝ հավելելով, որ միայն հղի կանայք իրավունք չունեն մասնակցել հետազոտությանը:
Խոսքն աշխարհում կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի հետազոտությունների մասին է: Այն մշակվել է Գամալեի կենտրոնի կողմից:
Դեղամիջոցի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ դրա արտադրությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին:
Ավելի ուշ, ՌԴ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակը դրվել է շրջանառության մեջ: Պատվաստումն առաջինը կստանան բժիշկները և ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները: