Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին` որպես Բելառուսի օրինական նախագահ
ՄիջազգայինԵվրախորհրդարանը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները և չի համարում Ալեքսանդր Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ: «Մենք շեշտում ենք, որ Եվրախորհրդարանը մերժում է օգոստոսի 9-ին Բելառուսում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները` հաշվի առնելով, որ դրանք անցել են միջազգայնորեն ճանաչված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով, չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի նախագահ», - ասվում է փաստաթղթում: Եվրախորհրդարանականները սեպտեմբերի 14-17-ին կայացած լիագումար նիստում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում, Թուրքիայում, ԵՄ-ում տնտեսության վերականգնման եվրոպական մեխանիզմի գործարկում և այլ հարցեր: