30–ամյա ծննդկան է մահացել
Հասարակություն«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։
NEWS.am–ին հարազատները պատմել են, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչև այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։
«Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերև ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմել են հարազատները։
Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ