Ռուսական կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան «Պոսեյդոնը»
ՄիջազգայինՌուսական Սու -27 կործանիչը Բալթիկ ծովի վրա «որսացել» է ամերիկյան ռազմածովային ուժերի P-8A «Պոսեյդոն» հականավային հետախուզական ինքնաթիռը: Տեսանյութը հրապարակել է RIA Novosti-ի Telagram-ի ալիքը:
Կադրերը նկարահանվել են ռուս օդաչուի խցիկից: 30 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը թռիչք կատարում ամպերի վրայով, իսկ ռուսական կործանիչը՝ հետապնդում աջից:
Սեպտեմբերի 17-ին ավելի վաղ ռուսական Սու -27 կործանիչը Սև ծովի չեզոք ջրերի տարածքում «որսացել» էր ՆԱՏՕ-ի երկու ռազմական ինքնաթիռ, որից մեկը պատկանել է ԱՄՆ-ին, մյուսը՝ Մեծ Բրիտանիային։
Տեսանյութը՝ այստեղ