Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական
ՍպորտՈւրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին:
Մարաշլյանը հավաքական հրավիրված 26 խաղացողների ցանկում է:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ ՀՖՖ-ն փորձում էր վերջինիս հրավիրել հավաքական, սակայն Ռոսսին մեկ անգամ չէ, որ նշել է Ուրուգվայի հավաքականում խաղալու ցանկության մասին:
Սակայն ՖԻՖԱ-ի նոր կանոնադրության համաձայն, եթե ֆուտբոլիստը մեկ խաղ է անցկացրել ինչ-որ հավաքականի կազմում, կարող է այլ երկրի հավաքականում հետագայում խաղալ, եթե այդ մեկ խաղը խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի հանդիպում չէ: