«Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին
ՍպորտԿիրակի օրը հայտնի դարձավ, որ 33-ամյա Վիդալը շուտով հանդես կգա Միլանի «Ինտերում»: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կլինի երկու տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով: Այս առիթով՝ «Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին դիմել է իր արդեն նախկին թիմակից Արտուրո Վիդալին․ «Քո մասին ես իմացել եմ միայն խաղերից, երբ մենք մրցակից էինք, և դու ինձ միշտ առեղծված ես թվացել: Հետո ես բախտ ունեցա հանդիպելու քեզ, և դու էլ ավելի զարմացրեցիր ինձ», - գրել է Մեսսին իր Ինստագրամի իր էջում: «Երկու տարվա ընթացքում մենք շատ բան կիսեցինք։ Հանդերձարանը կկարոտի քեզ, Արտուրո: Ամենայն բարիք եմ մաղթում քեզ նոր ակումբում այս նոր փուլում: Համոզված եմ, որ մեր ուղիները նորից կխաչվեն»,֊ գրել է Մեսսին: