Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


Գյու­ղո­լոր­տի առա­ջըն­թա­ցը պա­հան­ջում է պե­տու­թյան կող­մից հա­մա­լիր աջակ­ցու­թյուն, այլ ոչ թե հատ­վա­ծա­կան քայ­լեր.«Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակը էական փոփոխություններ է առաջ բերել մարդկանց կյանքում։ Եվ պատահական չեն այն գնահատականները, որ մեծ տեղաշարժեր են սպասվում երկրների տնտեսությունների ճյուղային կառուցվածքում։ Իզուր չեն կանխատեսումները, որ նույնիսկ համաճարակի սուր փուլի ավարտից հետո շարունակվելու են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, և այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, անորոշ ժամանակով ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Իսկ ամենալուրջ խնդիրը թերևս կապված է լինելու օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականացման դժվարությունների ու բնակչությանը անխափան մատակարարումներ ապահովելու հետ։

Հենց այստեղ է, որ առաջ է գալիս պարենային անվտանգության ապահովման խնդիրը հատկապես այն պարագայում, երբ իրավիճակից կախված կարող են մի շարք երկրների կողմից պարենային ապրանքների արտահանման գործընթացում սահմանափակումներ կիրառվել։ Բացի այդ, ներկայիս փուլում պահպանվում է պարենային ապրանքների գների թռիչքաձև բարձրացման հավանականությունը։ Այս իրողությունները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն կա, որ Հայաստանը ժամանակ չկորցնի և հատուկ ուշադրություն դարձնի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Հաշվի առնենք, որ միայն գյուղատնտեսության զարգացման միջոցով է հնարավոր լուծել Հայաստանի պարենային ինքնաբավության խնդիրը։ Եվ այս հանգամանքը հատկապես մեծ կարևորություն է ստանում այն պարագայում, որ վերջին տարիներին գյուղոլորտում անկումային իրավիճակ է, և նույնիսկ 2019 թվականի տնտեսության աճի պարագայում գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում ունեցավ։ Սակայն կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում մի քանի կիսատ-պռատ քայլեր ձեռնարկելուց ու որոշակի քանակությամբ անտոկոս վարկեր տրամադրելուց հետո գյուղատնտեսության զարգացման հարցը համարում է լուծված։ Այնինչ գյուղոլորտի առաջընթացը պահանջում է պետության կողմից համալիր աջակցություն, որը շոշափելիորեն կխրախուսի գյուղացիների և ֆերմերների գործունեությունը։

Սրա փոխարեն օրեր առաջ վարչապետ Փաշինյանը նշում էր, թե տնտեսվարողներն ուղղակի անսացել են իր «ոչխար պահելու» կոչերին, ու 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։ Նախ՝ գյուղատնտեսությունը միայն կոչերով չէ, որ պետք է զարգանա, քանի որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների գործունեության համար։ Եվ երկրորդ՝ մանր եղջերավոր անասունների արտահանման ավելացումը դեռևս չի նշանակում, թե իրավիճակը դրական է։ Եթե անասնապահության ոլորտում առաջընթաց է գրանցվել, ապա առաջին հերթին Փաշինյանը պետք է արձանագրեր գլխաքանակի ավելացումը, այլապես առավել հավանական է, որ ճգնաժամային բարդ պայմաններից ելնելով՝ տնտեսվարողները վաճառել և արտահանել են իրենց անասունները, իսկ գլխաքանակի վերականգնման համար ուղղակի տարիներ են պահանջվելու։

Իսկ սա չի կարող զարգացում համարվել։ Փաշինյանը կարևոր գործ արած կլինի, եթե ոչ էական ցուցանիշներ հրապարակելու փոխարեն մտածի, թե ինչպես կարելի է լուծել գյուղոլորտի հետ կապված այնպիսի խնդիրներ, ինչպիսին, օրինակ՝ գյուղապրանքների մթերման խնդիրն է, երբ բերք արտադրողները գրեթե ամեն օր ակցիաներ են կազմակերպում, ճանապարհներ են փակում՝ բողոքելով մթերման գներից։ Այնինչ իշխանությունների կարգավորող միջամտությունն այդպես էլ չի երևում: Իսկ դա անհրաժեշտ է, որ գյուղացին չտուժի և շարունակի աշխատանքներ տանել հաջորդ տարի ևս առատ բերք ստանալու համար, այլ ոչ թե հիասթափվի ու հրաժարվի իր գյուղատնտեսական ծրագրերից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան