18 մլն դոլար. Էսկոբարի եղբորորդին թմրաբարոնի տան պատի մեջ թղթադրամներով լի պայուսակ է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
ՄշակույթԱշխարհի խոշորագույն թմրաբարոն Պաբլո Էսկոբարի եղբորորդին վերջինիս տներից մեկի պատի մեջ գրեթե 18 մլն դոլար պարունակող պայուսակ է հայտնաբերել, գրում է Daily Mail-ը։
Նիկոլաս Էսկոբարը տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ առաջին անգամը չէ, որ գումար է գտնում անսովոր վայրերում, որտեղ իր հորեղբայրը փորձել է ունեցվածքը թաքցնել իշխանություններից։
Նրա խոսքով՝ հորեղբոր Կոլումբիայի Մեդելին քաղաքում գտնվող տան պատի մեջ նաև գտել է ոսկե գրիչ, գրամեքենա, տեսախցիկ և այլ իրեր։
Նա իր հորեղբորը պատկանող տանն ապրում է ավելի քան 5 տարի։
1993 թվականին ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով զոհված Էսկոբարն իր հզորության գագաթնակետին համարվում էր աշխարհի յոթերորդ ամենահարուստ մարդը։
Մեդելինյան թմրակարտելը ղեկավարելու ժամանակ նա վերահսկել է ԱՄՆ մատակարարվող կոկաինի ավելի քան 80 տոկոսը։
Նրա գաղտնի հարստության մասին լուրերը շրջանառվել են նույնիսկ մահից տարիներ անց: