Սերբիայում ՄիԳ-21 կործանիչն ընկել է տան բակում (լուսանկարներ, տեսանյութ)
ՄիջազգայինՍերբիայի ռազմաօդային ուժերին պատկանող երրորդ սերնդի ՄիԳ-21 թեթև կործանիչը պլանային թռիչքի ժամանակ կործանվել է՝ ընկնելով տան բակում, հայտնում է korrespondent.net-ը՝ երկրի ՊՆ-ին հղումով:
Դեպքը տեղի է ունեցել Բրասինա գյուղի տարածքում:
Ներկայում դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Կործանիչի անձնակազմի մասին տեղեկություն չկա:
Հաղորդվում է, որ կործանման հետևանքով վնասվածքներ է ստացել տան բնակիչը, որին հոսպիտալացրել են: