Էրդողանը որոշել է գազով շանտաժի ենթարկել Ռուսաստանին
ՄիջազգայինԹուրքիան սկսել է օգտագործել Սև ծովում վերջերս հայտնաբերված գազի հանքը՝ բնական գազ մատակարարողների վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Սև ծովում գազի արդյունահանումն ավելի էժան կլինի քան հումքի ներկրումն արտասահմանից:
Ստացվում է, որ կապույտ վառելիքի գլխավոր մատակարարները պետք է Թուրքիային զեղչեր առաջարկեն: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին:
Հունիսի վերջին Թուրքիան ցուցադրաբար կանգնեցրեց ռուսական երկու գազատար՝ «Թուրքականը» և «Երկնագույն հոսքը»՝ փաստացի մեկ ամսով հրաժարվելով Ռուսաստանի մատակարարումից:
Այժմ Անկարան Մոսկվայից լուրջ զիջումներ է ակնկալում՝ 130-150 դոլար՝ 100 խորանարդ մետրի համար:
Ներկայում «Գազպորմը» նույն ծավալի համար պահանջում էր 228 դոլար: