NBA. Բոստոնը հաղթեց և կրճատեց ընդհանուր հաշվի տարբերությունը եզրափակչում
ՍպորտNBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի հինգերորդ խաղում «Բոստոն Սելթիքսը» հաղթեց «Մայամի Հիթին»: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 121: 108 հաշվով:
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Ջեյսոն Տատումն էր, ով վաստակեց 31 միավոր: Դանիել Թեյսը դաբլ-դաբլ գրանցեց՝ 15 միավորով ու 13 խափանում:
«Հիթի» կազմում առավելագույն միավոր վաստակեց Գորան Դրագիչը՝ 23 միավոր:
Այս հաղթանակը Բոստոնին թույլ տվեց կրճատել ընդհանուր հաշվի տարբերությունը՝ 2-3։