Մոսկվայի մարզում 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը
ՄիջազգայինՄոսկվայի մարզում (Մերձմոսկովյան շրջան) 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հորդոր՝ 65 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին չլքել բնակության վայրը»,- ասվում է մարզի ղեկավարի ստորագրած հրամանագրում, որը հրապարակվել է շրջանային ղեկավարության պաշտոնական էջում։
Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։