Սիրիայի արտգործնախարարը Թուրքիային և ԱՄՆ-ին մեղադրել է «շրջափակման» համար
ՄիջազգայինԴամասկոսը ջանք չի խնայի ցանկացած կերպով դադարեցնելու ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից իր տարածքների մի մասի շրջափակումը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դիվանագետի տեսաուղերձը հրապարակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ընթացքում:
«Սիրիական հողի վրա ամերիկյան և թուրքական ուժերի շարունակվող ապօրինի ներկայությունը իրավաբանորեն ամբողջապես մտնում է «շրջափակում» հասկացության մեջ: Սիրիայի Արաբական Հանրապետությունը ջանք չի խնայի միջազգային իրավունքի շրջանակներում ցանկացած միջոցներով այս շրջափակումը դադարեցնելու համար»,-հայտարարել է Սիրիայի արտգործնախարարը:
Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն ու Անկարան գործում են ուղղակիորեն կամ ահաբեկչական գործակալների, անջատողական աշխարհազորայինների կամ անօրինական կազմակերպությունների միջոցով: Մուալեմը նշել է, որ նման գործողությունները «խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»: