Հեռախոսազրույց են ունեցել Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիեւը
ՄիջազգայինՀեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս մասին հայտնում է «Ազերթաջ»-ը։
Մակրոնն անհանգստություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության երեկվանից սկսված սրացումով եւ ընդգծել հակամարտության բանակցային կարգավորման կարեւորությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ դիվանագիտական խողովակների միջոցով։