Խռովածի որոշում. «Հրապարակ»
ՎերլուծականՆիկոլ Փաշինյանի երեկ ընդունած որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կանչվեց արձակուրդից։ Նա սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ էր մեկնել։ Թվում է՝ պատերազմի առաջին իսկ օրը ինքնակամ պետք է ընդհատեր արձակուրդը եւ այս օրհասական պահին վերադառնար աշխատանքի՝ հրաժարվելով մինչեւ վերջին օրը հանգիստը վայելելուց, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից «մերժված» կաթողիկոսն ընդհատեց Իտալիա կատարած այցը եւ վերադարձավ։
Նիկոլ Փաշինյանը երեկ եւս մեկ արտասովոր որոշում է ընդունել՝ ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը, որով սեպտեմբերի 14-18-ը հայկական պատվիրակություն պետք է գործուղվեր Ռուսաստան՝ մասնակցելու ՀՀ եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին։
Թե ինչու է վարչապետը միջոցառումից տասն օր անց որոշել չեղարկել այն, պաշտոնապես ճշտել չհաջողվեց․ կառավարությունում այս օրերին գրեթե չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Բայց այս քայլը մի տեսակ խռովածի որոշման է նման։