Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել այսօր սահմանին տեղի ունեցած մարտերի վերաբերյալ
Օրվա իրադարձություններՄեր զորքերը ծանր ու հերոսական պայքար են մղում։ Այսօր շատ ծանր մարտական գործողություններ են իրականացվել հյուսիսում և հարավում, նրա առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում։ Բուն մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ։ Անցնող օրվա ընթացքում թշնամին տվել է. – 440-450 զինծառայող և ահաբեկիչ – 800-900 վիրավոր – 45 մարտի մեջ մտած զրահատեխնիկա – 80-90 մարտի մեջ չմտած զրահատեխնիկա – 3 ինքնաթիռ – 1 ուղղաթիռ – 3 սմերչ կայան – 10 ԱԹՍ (ընդհանուր՝ 113 միավոր)»,-նշել է նա։