Կորոնավիրուսով վարակվածների թիվը ևս ավելացել է
ՀասարակությունՀայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 52 496 դեպք, որոնցից 44 672-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 545 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3 258 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 306 965 թեստավորում: Այսպիսով` կան կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 571 նոր դեպք և 89 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 977 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 63, 64, 50 տարեկան տղամարդիկ և 60, 45 տարեկան կանայք: Բացի 50-ամյա տղամարդուց և 45-ամյա կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Արձանագրվել է նաև մահվան 302 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։