Արմեն Աշոտյանի ելույթը «Բարձրագույն կրթության ապագան» միջազգային համաժողում (տեսանյութ)
TVԿրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող համաժողովին, որտեղ մասնավորապես ասել է.
«ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել Հայաստանի կողմից Բոլոնյան գործընթացի քարտուղարության ստանձման կարևորությունը: Հայաստանը ցույց է տալիս, որ թեև գործընթացը ստեղծվել էր ԵՄ երկրների համար, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի սահմաններն այլևս չեն համընկնում ԵՄ սահմանների հետ: Օգտվելով հնարավորությունից ` բոլորիդ ցանկացնում եմ հրավիրել Երևան` նախարարների գագաթնաժողովի ընթացքում քննարկելու բոլոր գիտական և քաղաքական մոտեցումները և գտնելու լավագույն լուծումները»: