ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Օրվա իրադարձություններՊաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածած այն տեղեկությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-երը կրակի տակ են պահում Ադրբեջանի Գյանջա քաղաքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«Որևէ կրակ Հայաստանից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ չի վարվում, ուղղակի Ադրբեջանի քարոզչամեքենան պարբերաբար այդպիսի կեղծ տեղեկատվություն է տարածում»,- նշեց Ստեփանյանը: