Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատասխանատվությունը բարդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որը, ըստ նրա, չի կարողացել լուծել դրա խաղաղ կարգավորման հարցը:
«Մինսկի խումբը չի զբաղվել Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ։ Հենց նրա անփութության և անգործության պատճառով է, որ իրավիճակը հանգել է նման արդյունքի»,–ասել Է Էրդողանը։
Նա հավելել է, որ «Ադրբեջանը վճռականորեն առաջ է շարժվում և Թուրքիան աջակցում է նրան»: