Ստեփանակերտը գիշերը հրթիռակոծվել է․ Արցախի ԱԺ նախագահի խորհրդականը լուսանկար է հրապարակել
ՀասարակությունՀակառակորդը կրկին հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Արցախի Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը:
«Հենց հիմա մենք հրթիռակոծության տակ ենք: Ադրբեջանը ծանր հրթիռներով գնդակոծում է Ստեփանակերտը»,-նշել է Անուշ Ղավալյանը 1:37-ին:
Նա իր գրառման մեջ հավելել է, որ հնչում է օդային տագնապի ազդանշանը:
