Հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա
ՀասարակությունՀակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:
Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։
Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան