Պետք է անհապաղ դադարեցնել կրակը․ Ռուսաստանի վարչապետ
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կարևոր է, որ հիմա մարտական գործողություններն անհապաղ դադարեն: Այս մասին հայտարարել է Երևանում գտնվող Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Միշուստինն իր ցավակցություններն է հայտնել բոլոր զոհերի հարազատներին՝ նշելով, որ սգում է բոլոր նրանց հետ, ովքեր հարազատ են կորցրել:
«Իհարկե կարևոր է ապահովել մարտական գործողությունների անհապաղ դադարեցնելը, հակամարտության դիվանագիտական միջոցներով կարգավորելը սկսելը: Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ պատրաստ է օգնել»,-ասել է նա: