Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը
ՀարցազրույցՀաշվի առնելով այն, որ իր ԶՈՒ-ում ազդեցություն ունեն օտար պետության, թեկուզ իրենց համար դաշնակից պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը։ Այո, որոշակի մտահոգություն կա այդ առումով, որ ռազմավարական կառավարաման համակարգը Ադրբեջանում խաթարված է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հաջողությունները, որ հակառակորդը իբր արձանագրել է, որոնք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։
«Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: