Երեկ Վարդենիսում զգետնված ԱԹՍ-ները հետախուզական էին. Հովհաննիսյան
ՀարցազրույցՆախիջևանյան հատվածում մարտական որևէ գործողություններ չկան։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում մարտական գործողությունները բոլոր ճակատներում շարունակվում են առանց որևէ տարբերության։
Անդրադառնալով երեկ` հոկտեմբերի 8-ին, Վարդենիսի տարածաշրջանում խոցված թշնամու 7 ԱԹՍ-ներին` Հովհաննիսյանն ասաց.
«Երեկ Վարդենիսում զգետնված ԱԹՍ-ները հետախուզական էին։ Բայց ՊՆ-ն դեռ հստակ պաշտոնական չի հրապարակել։ ԱԹՍ-ների մեջ կան երկակի կիրառության ԱԹՍ-ներ նաև։ Այդպիսի տարանջատումները շատ պայմանական են»։