Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»


Հա­կա­ա­հա­բեկ­չա­կան կո­ա­լի­ցիա ստեղ­ծե­լու վե­րա­բե­րյալ Ար­ցա­խի կո­չը բխում է նաև Ռու­սաս­տա­նի և Իրա­նի շա­հե­րից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ահաբեկչության դեմ պայքարը գլոբալ խնդիր է, քանի որ այն ուղղված է ոչ միայն առանձին երկրների ու նրանց քաղաքացիների դեմ, այլև հարվածի տակ է դնում գոյություն ունեցող համաշխարհային անվտանգությունը։ Եվ պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցությունը խորանում է։ Երբ ահաբեկչությունը կենտրոնանում է որոշակի տեղամասում, ու ահաբեկչական կազմակերպությունները սկսում են կազմավորումներ ձևավորել ու տարածքներ վերցնել իրենց վերահսկողության տակ, ապա դրանից եկող վտանգն ավելի է մեծանում, և հակաահաբեկչական գործողությունների ձեռնարկման անհրաժեշտություն է առաջանում։

Տեռորիզմի վտանգի նկատմամբ հատկապես այն պետություններն են զգայուն, երբ ահաբեկիչները հաստատվում են այդ երկրների սահմաններին մոտ կամ կենսական շահերը ներկայացնող գոտիներում։ Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում Իրանն ու Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված են հակաահաբեկչական ռազմական գործողություններում։ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով՝ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է չեզոքացնել այն վտանգը, որ ահաբեկչությունը կարող է ներկայացնել Սիրիայում ռուսական շահերի ու ռազմաբազայի համար։

Բացի դրանից, Ռուսաստանը, ձգտելով Սիրիայի սահմաններում խեղդել ահաբեկչությունը, լուծում է ահաբեկչության տարածումը դեպի Հարավային և Հյուսիսային Կովկաս կանխելու խնդիրը։ Բայց քանի դեռ Ռուսաստանի աջակցությամբ սիրիական բանակը պայքարում է այդ երկրում գործող ահաբեկչական կազմավորումների դեմ, Թուրքիան կատարում է իր «ձիով քայլը» և ահաբեկիչներին արտահանում է Ադրբեջան՝ Արցախյան հակամարտության գոտի։ Ահաբեկիչների ներհոսքն այս անգամ վտանգ է ստեղծում նաև Ռուսաստանի սահմանների անվտանգության համար, քանի որ ահաբեկիչները կարող են ներթափանցել Ռուսաստանի հարավի՝ մահմեդականներով բնակեցված շրջաններ և անկայունություն ու սեպարատիստական խլրտումներ առաջացնել այնտեղ։

Ուստի պատահական չէ, որ ռուսական ղեկավարության տարբեր մակարդակներից ահազանգեր են հնչում, որ Ադրբեջանում ահաբեկչական տարբեր կազմակերպությունների ներկայությունը անմիջականորեն վտանգ է ներկայացնում իրենց համար։ Շատ ուշագրավ էր հատկապես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն այն մասին, որ Արցախյան հակամարտության գոտի Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ են տեղափոխվել, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, որպեսզի այնտեղից զինյալները տեղափոխվեն ՌԴ տարածք: Ահաբեկչության տարածման նկատմամբ շատ զգայուն է նաև Իրանը։

Սիրիայում և Իրաքում ահաբեկչական օջախների առաջացումը վտանգ է ներկայացնում Իրանի համար, և այս երկիրն իր ռազմական ուժերի միջոցով ներգրավված է այս երկրներում հակաահաբեկչական գործողություններում։ Տևական ժամանակ Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը, որի ղեկավարը մի ժամանակ Ղասեմ Սոլեյմանին էր։ Իսկ հիմա, երբ արդեն հազարավոր ահաբեկիչներ գտնվում են Արցախյան հակամարտության գոտում, Իրանի համար վտանգի աստիճանը մի քանի անգամ բարձրանում է, քանի որ ահաբեկիչ զինյալները գործում են Իրանի սահմանների երկայնքով։

Իսկ թուրք-ադրբեջանական ուժերը Արցախի դեմ ագրեսիայի կարևոր ուղղություն են դիտարկում Արաքսի ափամերձ գոտին, որպեսզի հնարավորության դեպքում զինյալները ներթափանցեն նաև Իրան։ Այդ իսկ պատճառով էլ Իրանը հատուկ զգուշություն է ցուցաբերում և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կենտրոնացրել սահմանների երկայնքով։ Եվ պատահական չէ, որ Իրանը այս հարցին ամենաբարձր մակարդակով նշանակություն է տալիս։ Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե իրենք ահաբեկիչների դեմ պայքար են մղել Լիբանանում, Իրաքում և Սիրիայում, և եթե այսօր ոմանք տարբեր պատճառաբանություններով կուզենան այդ ահաբեկիչներին Սիրիայից և այլ տեղերից վերցնել և բերել Իրանի սահմանների մոտ, ապա դա իրենց համար լիովին անընդունելի է։

Սա, ըստ էության, նախազգուշացում է Իրանի կողմից։ Այնպես որ, հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ Արցախի կոչը բխում է առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի շահերից։ Ճիշտ է՝ Արցախի բանակն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկի իր դերակատարությունը, բայց այս երկրները ևս պետք է ժամանակ չկորցնեն ահաբեկիչներին հակամարտության գոտուց մաքրելու ուղղությամբ, որպեսզի ահաբեկչության որջը խեղդվի սաղմնային փուլում և զինյալները չկարողանան օջախներ ստեղծել հակամարտության գոտու երկայնքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումը