Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում
ՀասարակությունՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցում է Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը», - գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան