Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ռազմական համաձայնագիր կնքել
ՄիջազգայինՈւկրաինան և Թուրքիան պատրաստվում են ռազմական համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտնում է Европейская правда-ն։ Նշվում է, որ համաձայանգիրը կնքվելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու՝ հոկտեմբերի 15-17-ը Թուրքիա նախատեսված այցի ժամանակ, համաձայանգրի նախագիծը հաստատվել է կառավարության նիստի ընթացքում։
«Ուկրաինայի նախագահի՝ հոկտեմբերի 15-ից 17-ը Թուրքիա կայանալիք այցի ժամանակ նախատեսված է կնքել ռազմական շրջանակային համաձայնագիր Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը։