Ադրբեջանը Մարտակերտի ուղղությամբ ռազմական ավիացիա է կիրառել
ՀասարակությունԵրեւան: Մեդիամաքս: Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ դարձյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:
«Մասնավորապես, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաեւ ռազմական ավիացիա:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների»,- ասված է Արցախի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։