Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է տեղակայվեն խաղաղապահներ
ՀասարակությունԽաղաղապահները պետք է վերահսկեն հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անհրաժեշտ է տեղակայել խաղաղապահների, որոնք կերաշխավորեն, որպեսզի չսկսվեն մարտական գործողությունները»,- ասել է Լավրովը։
Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է, հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։