Հայկական ուժերի կողմից ոչնչացված ահաբեկիչների դիերը հարազատներին հանձնել են թուրք-սիրիական սահմանին. The Washington Post
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 52 վարձկան է սպանվել: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով, գրոհայիններին հավաքագրել են թուրքական իշխանությունների կողմից աջակցություն ստացող սիրիական խմբավորոմները: Նրանց հավաքագրել են Ադրբեջանի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:
Սպանվածների մարմինները վերջիններիս հարազատներին փոխանցվել է թուրք-սիրիական սահմանին, հոկտեմբերի սկզբներին:
Հոդվածի հեղինակը ենթադրում է, որ վարձկանների սպանվելը կարող է հակամարտության մեջ ներքաշել այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիային: