Դասալքության բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակում. «Փաստ»
Միջազգային«Փաստ» օրաթերթը գրում է
Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ: Նշելով կենդանի ուժի և սպառազինության ահռելի կորուստների մասին՝ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման իրավիճակում Բաքվին անհրաժեշտ է պատերազմի դաշտ հնարավորինս շատ ուժեր նետել, բայց անգամ «հայրենասիրության դասերի» ֆոնին ավելի ու ավելի քիչ շարքային ադրբեջանցիներ են ցանկանում պատերազմել, և աշխարհազորը ձախողվում է: Մասնավորաբար, infox. ru-ն գրում է. «Նրանցից շատերն արդեն տեսել են իրենց հարևանների զոհերի հուղարկավորությունները, կամ էլ իրենք են թաղել իրենց սիրելիներին:
Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ... փոքր լեռնային տարածաշրջանի համա՞ր, որն, ընդհանուր առմամբ, բացարձակապես ավելորդ է ադրբեջանցիների մեծ մասի համար, ուրիշի գաղափարի համա՞ր, իրենց առաջնորդի՝ հայ հարևաններին դաս տալու ցանկության համա՞ր: Իհարկե, Բաքուն թաքցնում է այս տեղեկատվությունը, բայց, ըստ մի շարք աղբյուրների, արդեն եղել են ադրբեջանական բանակից դասալքության դեպքեր: Սովորական քաղաքացիական անձինք չեն ցանկանում զոհվել իրենց նախագահի համար: Նրանք ուզում են ապրել, աշխատել և դաստիարակել իրենց երեխաներին: Եվ նրանք չեն ցանկանում, որ երեխաները իրենց հայրերին այցի գան գերեզմաններում»: Ի դեպ, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ նշում են՝ ինչքան էլ ալիևյան կլանը փորձում է ճշմարտությունը թաքցնել իր ժողովրդից, այս հողի վրա Ադրբեջանում հասունանում են մեծ դժգոհություններ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում