Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Քաղաքապետարանում տեղի է ունեցել Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփիչ միջոցառումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է գեղեցիկ նախաձեռնություններին աջակցելու հարցում: «Մենք միշտ պատրաստակամ ենք օժանդակելու գեղեցիկ նախաձեռնություններին, հնարավորություն ընձեռելու հատկապես երիտասարդ ստեղծագործ սերնդին ու մարդկանց: Վավերագրությունը հայ իրականությունում նոր երևույթ չէ, սակայն տարեցտարի փոփոխվում է, և յուրաքանչյուր ժամանակաշրջան ու սերունդ իր վավերագրումն ու փաստավավերագրումն է բերում: Օրեցօր փոփոխվող աշխարհում այսօր էլ մենք տեսնում ենք երևույթներ, որոնք անհրաժեշտ են հրատապորեն արձանագրելու, փաստելու և վավերագրելու, և շատ լավ է, որ երիտասարդ սերունդը ձեռնամուխ է եղել իր կյանքի, կենսագրության և կենսակերպի պայմաններն ու նախադրյալները, նաև իր տեսածը վավերագրելու, ժապավենին հանձնելու գործին, որը կարող է ծառայել հաջորդ սերունդներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հյուրընկալության ու քաղաքապետարանի ճեմասրահում մրցույթի ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու հնարավորության համար, նկատել է, որ այս ձևաչափը ևս մեկ միջոց է երիտասարդների աշխատանքը հանրությանը ներկայացնելու և այն քաջալերելու ուղղությամբ: «Վավերագրական ֆիլմերը կարևոր և լավ գործիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական խնդիրները ներկայացնելու, վերհանելու համար: Իսկապես ուրախալի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդ վավերագրողներն աշխատում տեղացի և օտարերկրացի փորձառու մասնագետների հետ: Նրանք մեզ մոտ եկան գաղափարով և գաղափարը կարողացան վերածել տեսլականի և իրենց ձեռքը վերցնելով տեսախցիկը՝ այդ գաղափարները վերածեցին ֆիլմերի»,- նշել է դեսպանը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն էլ նշել է, որ իսկապես հետաքրքիր ու հաճելի է հենց քաղաքապետարանի ճեմասրահում դիտել լավագույնը ճանաչված ֆիլմերը: «Մեր նպատակն է խրախուսել ու ոգևորել երիտասարդ վավերագրողներին, և պիտի ասեմ, որ մենք տվեցինք մեկնակետը և իսկապես գոհ ենք արդյունքներից, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ այս գաղափարը լինելու է շարունակական: Շնորհակալություն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին, որ մեր կողքին են ու քաջալերում են մեր այս աշխատանքը»,- նշել է Մարի Լու Փափազյանը: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպված փաստավավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացվել էին 28 ֆիլմեր, որոնցից ընտրվել են 14-ը: Մրցույթի 3 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն պատմություն» և «Լավագույն կինեմատոգրաֆիա» հաղթողներ են ճանաչվել «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», «Իմ տնից սկսվող հայրենիքը» և «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմերը։ 001-17 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»