Թուրքական մամուլը և տեղեկատվական դաշտը դիմում է ստոր սադրանքների
ՄիջազգայինԹուրքական մամուլը և տեղեկատվական դաշտը դիմում է ստոր սադրանքների։ Պարբերականները տարածում են իբր Նախիջևանի Օրդուբադի շրջանին հասցված հրթիռային հարվածի մասին տեղեկատվություն՝ տարածելով օրեր առաջ Գյանջայում (Գանձակ) արված ֆոտոն։
ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։
Թուրքագետ Լևոն Հովսեփյան