Պետդեպը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետեւանքներով» Ս-400-ը փորձարկելու դեպքում
ՄիջազգայինԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում դա կթողնի լուրջ հետեւանքներ անվտանգության ոլորտում: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Որթեգուսը:
«Միացյալ Նահանգները հստակ հասկացնում են, որ հույս ունեն՝ Ս-400 համակարգերը չեն շահագործվի: Մենք նաեւ չափազանց պարզ ենք խոսում անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետեւանքների մասին, եթե Թուրքիան շահագործի համակարգը [Ս-400],-նշել է դիվանագետը»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ամենավճռական կերպով կդատապարտի Թուրքիայում Ս-400-ի կիրառմամբ զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի, քանի որ ռուսական զենիթահրթիռային համակարգի փորձարկումներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակում Թուրքիայի պարտավորությունների հետ: