Ես տեսա այն տեսանյութը, որի մասին տղաներն ասում էին, որի մասին լսում էի. Արծրուն Հովհանիսյան
ՀասարակությունԵրեկ, ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ադրբեջանական պետական մարմիններին, գրեցին, որ Բաքուն պատրաստ է միակողմանի կարգով Հայաստանին փոխանցել ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինները:
Մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհանիսյանը, պատասխանելով հարցին՝ ճիշտ են արդյո՞ք տեղեկությունները, նշեց, որ լիովին չի տիրապետում այդ տեղեկատվությանը. «Բայց ինձ համար դա զարմանալի չէ: Այս տեղեկությունը խոսուն է այն իմաստով, ար Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, թքած ունեն սեփական կորուստների վրա: Ես տեսա նաև այն տեսանյութը, որի մասին տղաներն ասում էին, որի մասին լսում էի, թե ինչպես են ճահճուտներում կենդանիները հոշոտում նրանց դիակները»: