Ամերիկացի օրենսդիրը Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել
ՄիջազգայինԱմերիկացի օրենսդիր Գրեյս Նապոլիտանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահին Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ուղարկել:
«Դեպի առաջ ուղին ազատության ուղին է, ուստի այսօր ես ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչման կոչ եմ անում»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում։
Նա նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: