Չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը. Բաբկեն Թունյան
ՀասարակությունБабкен Тунян-ը գրում է՝
Սիրելի հայրենակիցներ,
Շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։
Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։
Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը «Զինծառայողների ապահովագրության» (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։
Ահա հղումը՝ https://www.1000plus.am/hy/
Այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք։
Շնորհակալ կլինեմ, եթե տարածեք այս գրառումը։