ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եվս մեկ զինվոր է ողջ
ՀասարակությունԱյսօր Պաշտպանության Բանակը հրապարակել էր Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 62 զինծառայողների անուններ:
Սակայն քիչ առաջ iPress.am-ին հայտնի դարձավ, որ 1996թ ծնված Հովհաննիսյան Ժորան (Հովհաննիսյան Ժորա Սերժիկի) ողջ և առողջ է:
«Քիչ առաջ եմ կապվել եղբորս` Ժորայի հետ և խոսել, ամեն ինչ կարգին է, ողջ է և առողջ»,-iPress.am-ի հետ զրույցում ասաց Արման Հովհաննիսյանը: