Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ 3 օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից
ՄիջազգայինԱվելին ԱյստեղՀայաստանը բավարար առիթներ ունի ՀԱՊԿ գործընկերներին դիմելու համար, որպեսզի զսպի Ադրբեջանի հարձակումները: Այս մասին, ինչպես փոխանցում է argumenti.ru-ն, հայտարարել է ՌԴ ԳՇ նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:
Սիվկովի խոսքերով, Հայաստանը կարող է օգնություն ստանալ ՀՍՊԿ-ի 4-րդ կետի միջոցով:
Նրա պնդմամբ, հակամարտությանը Մոսկվայի միջամտության դեպքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին կարող են 3 օրվա ընթացքում ոչնչացնել Ադրբեջանի ԶՈւ-ն: