Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»


«Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նախարարությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, որոշում կայացրեց երկու շաբաթով հետաձգել աշնանային արձակուրդները։ Բացառություն են կազմելու միայն 12-րդ դասարանցիները, որոնք ուսումը կշարունակեն հեռավար տարբերակով։ Թե երկու շաբաթից ուսուցումն ինչպես կշարունակվի, ցույց կտա ժամանակը և, իհարկե, կորոնավիրուսային իրավիճակը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ 1-4-րդ դասարաններում ամեն դեպքում պետք է դասեր անցկացվեին։ «Կրտսեր դպրոցում, ըստ էության, հեռավարը չի կարող աշխատել, պետք է անպայման երեխաները դպրոց հաճախեն գոնե երեք օր։

Այն բնակավայրերում, որոնք փոքր դպրոցներ ունեն և կարող են կարգավորել համաճարակային վիճակը, ենթադրենք հազար հոգանոց գյուղ է և այնտեղ հեշտությամբ իմացվում է կա՞ն վարակվածներ, թե ոչ, կարելի է նաև բարձր դասարաններում էլ դասեր անցկացնել։ Եթե լինեն կորոնավիրուսի դեպքեր, կարելի է դասարանը կամ էլ դպրոցը փակել։ Կարծում եմ՝ այս ճկունությունը մենք պետք է ունենանք։ Իսկ մնացած դեպքերում, հատկապես խոշոր բնակավայրերում ու դպրոցներում, ճիշտ է այն, որ արդեն հինգերորդ դասարանից սկսած երեխաներն անցնեն հեռավար ուսուցման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Ընդգծում է՝ արձակուրդները երկու շաբաթով երկարաձգելը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։

«Ստացվում է, որ մեկ ամիս դպրոց գնալուց հետո երեխաները մեկ ամիս դպրոց չեն հաճախելու։ Նախորդ ամիսը «լցվելու է ջուրը», որովհետև մոռանալու են սովորածը։ Այս պարագայում տուժում են այն երեխաները, որոնք «դպրոցի հույսին են» և անապահով ընտանիքներից։ Շատերը լրացուցիչ դասապատրաստողներ են վարձում, լրացուցիչ պարապմունքներ անում և ինչ-որ ձևով «ծածկում» բաց թողածը։ Այն երեխաները, որոնք ամբողջությամբ դպրոցի հույսին են, այս իրավիճակում շատ տուժում են, և հասարակության ավելի վճարունակ խավի և մյուս խավի միջև անջրպետն ավելի կմեծանա։ Բայց մյուս կողմից էլ կա պատերազմի խնդիրը։ Նախարարության որոշումը երկարաձգել արձակուրդը, բայց փոխարենն ամռանը դաս անել, վատը չէ այն իմաստով, որ այժմ ավելի կենսական խնդիր է այս իրավիճակը, քան կրթության հարցը։

Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը։ Այս պահին որոշվում է երկրի անվտանգության հարցը, ճակատագրական պահ է։ Գուցե այս պարագայում ավելի լավ է դպրոցներն ուրիշ ձևով աշխատեն, օգնեն ռազմաճակատին, քան դաս անեն։ Այդ իմաստով գուցե սա լավ որոշում է, հուսանք՝ երբ շուտով իրավիճակը կայունանա, կարող ենք մտածել նաև կրթության իրավունքի մասին»,-նշում է մեր զրուցակիցը։ Բուհերի մասով։ Ուսանողները վերջերս դժգոհում էին, որ այս պարագայում, երբ բուհերը հեռավար տարբերակով են անցկացնում դասերը, որքանո՞վ է ճիշտ վարձավճարները թողնել նույնը։

Արդյոք ճիշտ չի լինի փոխել դրանց չափը։ Ընդ որում, հիմա արդեն պատերազմական իրավիճակն անդրադարձել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսական դրության վրա։ Խաչատրյանը նշում է՝ այս հարցը երկու կողմ ունի, և այստեղ որոշում կայացնելը բավականին բարդ է։ «Այն տեսակետը, որ հեռավար տարբերակով ուսանողները լավ կրթություն չեն ստանում կամ էլ պետք է վարձի մի մասը վճարեն, ճիշտն ասած, ես չեմ հասկանում։ Համալսարանի համար կրթության այս տարբերակը շատ ավելի թանկ է, որովհետև պետք է դասախոսներին վերապատրաստել, նրանց ինչ-որ բաներ սովորեցնել և այլն։ Գուցե բուհերն այս օրերին ինչ-որ գումար են խնայում կոմունալ վճարումների վրա, բայց այդ գումարը եթե բաժանվի բուհի ուսանողների թվի վրա, հավատացեք՝ մեծ գումար չի ստացվի, եթե դրանով խնդիր կլուծվի, թող այդպես վարվեն։ Այնպես էլ չէ որ բուհերի աշխատավարձերը շատ բարձր են:

Միևնույն ժամանակ համաձայն եմ այն կարծիքի հետ, որ բուհերը պետք է փորձեն լուծումներ գտնել այս իրավիճակում։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ մեր բուհերը 80-90 տոկոսով կախված են ուսանողների վարձավճարներից։ Հայաստանի բարձրագույն կրթության ամենամեծ պրոբլեմն աննորմալ մեծ կախվածությունն է վարձերից։ Օրինակ՝ եթե պետական ֆինանսավորումը լիներ 30-40 տոկոս, հնարավորություններն ավելի մեծ կլինեին։

Անխոս հիմա այնպիսի իրավիճակում ենք, երբ բուհերը պետք է ավելի ներողամիտ լինեն, հասկանալի է, որ շատ ուսանողներ այս պահին վճարունակ չեն։ Ի վերջո, բուհերին էլ ձեռնտու չէ ուսանողներին դուրս թողնել՝ և՛ մարդկայնորեն, և՛ ֆինանսապես։ Հասկանալի է նաև այն, որ վարձավճարները բավականին թանկ են՝ հաշվի առնելով մեր երկրի չափանիշները։ Այս առումով չենք կարող այլ երկրների հետ համեմատվել։ Լուծումը կարող է լինել այն, որ պետությունն ավելացնի իր ֆինանսավորումը, և բուհերը կարողանան նվազեցնել վարձավճարները»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Տեղ գյուղի մատույցներում անմահացած հերոս Հենրիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ «Համահայկական ճակատ» ՀՃԿ Էջմիածնի մարզային կառույցի պատասխանատու, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի հայտարարությունը«Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը կանցկացնեն հանրային հավաք նախագահական նստավայրի դիմացԴոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել էԵղանակի տեսություն. ինչ եղանակ է սպասվում ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունըՔաղաքացիների քվեն գողանալու որևէ փորձ չի հաջողվելու. Ավետիք ՉալաբյանՀայոց բանակը փառավոր ուղի է անցել և կրկին ուժեղանալու է․ Գոհար ԴավթյանԿարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Մենք բերելու ենք մեծ փոփոխություններ փոքր բիզնեսի համար. «Մեր ձևով» շարժում Փաշինյանի միակ նպատակը եպիսկոպոսաց ժողովը խափանելն է Իշխանությունն արագացնում է Սահմանադրության մշակումը «Նիկոլի Հայաստանը», անբարոյականության հակառեկորդներով, ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու»․ Աշոտյան Հայաստանին անհրաժեշտ է նոր տեսակի ղեկավար․ Հրայր ԿամենդատյանԵթե այս ընտրություններից հետո փոփոխություն չլինի, բռնաճնշումները կխորանան․ Աննա ԿոստանյանԹոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դեղը, թե՞ հացը, և պետության իրական արժեքը չափվում է հենց այդ ընտրությունը չթույլատրելու կարողությամբ. Շաքե ԻսայանԱՄՆ-ը պարտադրում է իր մոդուլային ատոմակայանը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին ԱԹՍ կիրառման տեսական և գործնական դասընթաց. ՀայաՔվեՄտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ«Շահագրգիռ» միջազգային կառույցները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին․ Աբրահամյան Tesla-ն ԱՄՆ-ում կհիմնի արևային վահանակների հսկայական արտադրություն Ի՞նչ վիճակում է գտնվում գիտնական ձևավորող համակարգը և ի՞նչ է պետք անել այն փրկելու համար. ՀայաՔվեԱյն մասին, թե ինչու արժանապատիվ ապրելու համար մեզ պետք է մշտապես պայքարել, և ինչու է այդ ընտրությունը մեզ համար անխուսափելի. Ավետիք Չալաբյան«Մեր ձևովը»՝ այլընտրանք խոսքից դուրս. երբ ծրագիրն առաջ է անցնում քաղաքականությունից Եկեղեցին որպես թիրախ. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդի հենասյուներին Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան