Երգչուհի Լուարա Հայրապետյանը նկարահանվել է ամերիկյան ֆիլմում (լուսանկարներ)
Lifestyle
“Gibby” կոչվող ամերիկյան ֆիլմում Լուարան մարմնավորում է երգչուհու, ով երգում է խնջույքի ժամանակ: «Ֆիլմում օգտագործել են իմ “Until we see the sun” երգը: Կազմակերպիչները փնտրում էին այնպիսի երգչուհու, ով նաև պարում է: Բազմաթիվ թեկնածուներից ինձ հավանեցին»,- ասաց երգչուհին և հավելեց, որ ցանկություն ունի աշխատել նաև Հայաստանում:
Լուարան չկարողացավ հստակ ասել՝ արդյոք շարունակական կլինեն իր քայլերը դերասանական ոլորտում: «Ես երգչուհի եմ, թե հետագայում ինչ կլինի՝ ժամանակը ցույց կտա»:
Բացի նոր երգեր ձայնագրելուց և հայտնի ստեղծագործությունների «cover» տարբերակներ ներկայացնելուց Լուարան զբաղվում է նաև պարով, հաճախում է դաշնամուրի և դերասանի վարպետության դասերի: «Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, բայց ունեմ շատ լավ ընկերներ, որոնց ես շատ եմ սիրում և հնարավորության դեպքում հանդիպում եմ նրանց, ուրախ ժամանակ անցկացնում»,-նշեց երգչուհին:
Այս տարի Լուարան ավարտում է դպրոցը. աշխույժ փոքրիկն այսօր արդեն գրավիչ և գեղեցիկ աղջիկ է և, ինչպես ինքն է նշում, տղաների ուշադրության պակաս երբեք չի զգում: «Դա, իհարկե, հաճելի է, սակայն քչերին է դուր գալիս այն փաստը, որ իմ ծանրաբեռնվածության պատճառով քիչ ժամանակ եմ տրամադրում անձնականիս, այդ իսկ պատճառով սիրտս ազատ է:)»,- խոստովանեց երգչուհին: