Ալիևը հայտարարություն է արել
ՄիջազգայինԱդրբեջանը չի ցանկանում երրորդ երկրի ներգրավում ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: \
Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հրատապ խորհրդակցություններ սկսելու անվտանգության ապահովման համար Հայաստանին տրամադրվող օգնության տեսակն ու չափը որոշելու վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Երևանին կտրամադրի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: