Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը. Զարիֆ
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շրջանում ահաբեկչական խմբավորումների անդամների ներկայության շուրջ: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի իր սահմաններում նրանց ներկայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-՝ հղում անելով Tasnim-ին:
«Դա ոչ մեկի շահերից չի բխում»,-ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին լրագրողների հարցին:
Նրա խոսքով՝ այսօր [ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները] սահմանամերձ շրջաններում չեն, սակայն նրանց ներկայությունը մեծապես հավանական է Իրանի սահմանեի մոտակայքում, եւ Թեհրանը իր հատուկ մտահոգությունն է հայտնել հակամարտության կողմերին այդ առնչությամբ: «Բանակցությունների ընթացքում մենք հայտնել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Ռուսաստանին եւ Թուրքիային, որ Իրանը դա չի հանդուրժի»,-հավելել է ԱԳ նախարարը: