Աշխարհի լավագույն լուսանկարիչների մինչ օրս չհրապարակած 10 բացառիկ լուսանկարները
Lifestyle
2. Միկա Բար Ամը այս լուսանկարն արել է 1966 թ.–ին, երբ Թել Ավիվում Պաբլո Պիկասսոյի ցուցահանդեսն էր ընթանում։ Թանգարանի հավաքարարներից մեկը կանգնել և զարմացած նայում էր նկարներին։
4. Ալեսսանդրա Սանգոինետտի այս լուսանկարը, որը կոչվում է «Զույգը», արվել է Բրուկլինի ծովափում, 1992 թ.–ին։ Եվ այս լուսանկարը մինչ այս օրը, ոչ ոք չէր տեսել։
5. Ռիչարդ Կալվարը լուսանկարել է իր կնոջը, ով փակված էր մնացել մեքենայում, որը դանդաղ մտնում էր ավտոլվացման կետ։ «Փարիզի արվարձանի ավտոլվացման կետում ես տեսա այս խեղճ կնոջը, ով փակված էր մեքենայի մեջ։ Նա ինձ ծանոթ թվաց։ Պարզվեց նա իմ փաստացի կինն է։ Ես շատ կապված էի այս լուսանկարին, այդ իսկ պատճառով այն չէի հրապարակում»,– կատակով ասում է Ռիչարդը։
6. Մայքլ Քրիստոֆերը այս նկարն արել է իր iPhone–ի օգնությամբ, 2012 թ.–ին, «Սենդի» մրրիկի ժամանակ։

7. Բրյուս Դևիդսոնը իր կյանքը նվիրել է ԱՄՆ–ի և ամբողջ աշխարհի առօրյա կյանքի փաստահավաքմանը։ Նա այս նկարն արել է Նյու Ջերսիի ճահիճներում գտնվող տանը, Մանհեթթենից ոչ հեռու. «Հատակի երեխային ոչինչ չի պատահել, նա ուղղակի խաղում է»։
8. Ստյուարտ Ֆրանկլինը ֆիքսեց այս գեղեցիկ պահը Հնդկաստանում, 2000 թ.–ին, երբ ընթանում էր օդային օձերի փառատոնը։
9. Հայտնի փողոցային լուսանկարիչ Բրյուս Գիլդենը 1968 թ.–ին անմահացրեց այս միայնակ, ամենայն հավանականությամբ հարբած Սանտային, ով գնացքի էր սպասում։


