Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ


Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը շարունակում է ռմբակոծել Արցախը. Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

Քաղաքական

Այսօր տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված  անձանց մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի հումանիտար հետեւանքները։

Նիստում ելույթ է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով միջազգային կառույցների եւ ԵԽԽՎ-ին կոչ է արել չլռել, նշելով, որ նրանց լռության պատճառով վաղը հենց իրենց երեխաներն են ֆոսֆորային զենքի գրոհի ենթարկվելու թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից։ Նաիրա Զոհրաբյանը, նիստին ներկա կին պատգամավորներին հարցրել է՝ ձեզանից որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե ի՞նչ է զգում  հայ մայրը, որի որդուն թուրք-ադրբեջանական տեռորիստները խոշտանգում են եւ խոշտանգված նկարը ուղարկում ծնողին։

Իր ելույթում Զոհրաբյանը, մասնավորապես, նշել է.

«Մինչ մենք ձեզ հետ քննարկում ենք եվրոպական տարբեր օրակարգեր, Արցախում շարունակում են սպանվել երեխաներ ու կանայք, թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը շարունակում է ռմբակոծել Արցախի քաղաքացիական բնակավայրերը՝ ծննդատներ, մանկապարտեզներ, շարունակում է օգտագործել բոլոր միջազգային կոնվենցիաներով անթույլատրելի զենք։ Մինչ մենք ձեզ հետ հիմա քննարկում ենք այս հիրավի աղետալի պատերազմը, առաջնագծում շարունակում են զոհվել զինվորներ, թուրք-ադրբեջանական ահաբեկչական երկյակը շարունակում է իր զարհուրելի վերաբերմունքը ռազմագերիների հանդեպ։ Ես կարող էի հիմա, հենց այս պահին ձեզ ցուցադրել կադրեր, որոնք վերցված են հենց ադրբեջանական մեդիա ռեսուրսներից, թե ինչպիսի անմարդկային կտտանքների եւ նվաստացումների են ենթարկում մեր գերեվարված զինվորներին, բայց ես ձեր հանդեպ այդքան դաժան չեմ լինի եւ կխնայեմ ձեզ։

 

Սակայն, ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որեւէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, ում որդուն խոշտանգում են  թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու խոշտանգված որդու նկարը ուղարկում ծնողին։ Ես որեւէ մոր չեմ ցանկանա, որ երբեւէ ապրի այն արհավիրքը, ինչ ապրում են այս օրերին հայ մայրերը։

Հարգելի գործընկերներ, արդեն իսկ բազմաթիվ երկրներ հաստատել են փաստը, որ Ադրբեջանի բանակում կռվում են Թուրքիայի միջոցով Սիրիայից եւ այլ թեժ գոտիներից տեղափոխված զինյալ ահաբեկիչներ։ Հիմա ի՞նչ, մենք  պիտի շարունակենք լռե՞լ։ Լռել, մինչեւ այդ ահաբեկչությունը կհասնի ձեզանից յուրաքանչուրի տանը։ Ահաբեկչության դեմքը մեկն է՝ այն համաշխարհային վտանգ է, որի դեմ կա՛մ մենք միացյալ ուժերով պայքարում եւ հաղթում ենք, կա՛մ պարտվում ենք բոլորս։

Այսօր մեկ բան ակնհայտ է՝ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ ու Արցախն  այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է։ Մեր լռությունը ամեն օրը ահաբեկչության նորանոր օջախներ է ծնելու ու այո, այլեւս հենց ձեր տան շքամուտքին։ Եթե լռում եք, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ուղղակի մասնակցում է այս պատերազմին եւ ղեկավարում է Ադրբեջանի բանակը,  ու եթե ՆԱՏՕ-ն կարծում է, որ ընդամենը կողմերին կրակը դադարեցնելու անդեմ կոչեր անելով ինքը  իր միսիան այլեւս կատարել է, ապա մեծապես սխալվում է։ Եթե միջազգային կառույցները, այդ թվում մեր վեհաժողովը գտնում է, որ կողմերի միջեւ հավասարության նշան դնելով եւ ընդամենը խորը մտահոգության խոսքեր ասելով հետագա պատասխանատվությունից դրանով ապահովագրվում է, կրկին սխալվում եք։  Պաշտպանելով Արցախում ֆոսֆորային քիմիական զենքից տուժած երեխաներին, դուք պաշտպանելու եք ձեր երեխաներին, ինչին Աստված մի արասցե, մի օր, եթե մենք միացյալ ուժերով չխեղդենք միազգային այս ահաբեկչությունը, ենթարկվելու է Եվրոպայում ապրող մեկ այլ երեխա։

Երբեւէ Թուրքիայի որեւէ ղեկավարի խոսք ինձ համար որեւէ արժեք չի ունեցել, սակայն դժվար է չհամաձայնել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ, ով ընդամենը օրերս ասաց՝ «Էրդողանը աշխարհի համար Covid 19-ից վտանգավոր է»։

Մտածեք այդ մասին հարգելի գործընկերներ, մտածեք, քանի դեռ շատ ուշ չէ»։

Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը