Հանուն Արցախի պայքարող քաղաքացիները հասել են կառավարության մոտ /լուսանկարներ/
Հասարակություն
Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներ քիչ առաջ շարժվեցին դեպի Կառավարության շենք:
Այս պահին Արցախի համար պայքարող քաղաքացիները գտնվում են Կառավարության շենքի մոտ։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր ժամը 13:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Ազատության հրապարակում: Հանրահավաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ, որով Արցախի 80 տոկոսը, այդ թվում՝ Դադիվանքը, Ղազանչեցոց, հանձնվում է Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը Սյունիքի տարածքով ճանապարհ է ունենում դեպի Նախիջևան: