Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»

Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ անկհայտ ապօրինի ձերբակալվեց՝ այս անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու կասկածանքով

11․11․2020թ․՝ ժամը 12։10-ին, ԱԱԾ աշխատակիցները ծանուցագիր են բերել, որով Գագիկ Ծառուկյանին կես ժամ հետո՝ ժամը 12։40-ին, որպես վկա հրավիրել են ԱԱԾ։ Այսինքն՝ նախատեսված հանրահավաքից 20 րոպե առաջ։
Գագիկ Ծառուկյանը ժամը 12։40-ին պատշաճ կերպով ներկայացել է ԱԱԾ, որտեղ մինչև ժամը 14։20-ը նրա մասնակցությամբ բացարձակապես որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարվել։ Ժամը 14։20-ին ապօրինի կերպով ենթարկվել է անձնական խուզարկության, որից հետո որպես վկա հարցաքննվել է, որպիսի գործողությունները տևել են մոտ 30 րոպե։
Դրանից հետո նրա մասնակցությամբ մոտ 9 ժամ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել և նա անհիմն կերպով գտնվել է ԱԱԾ-ում, քանի որ իրավապահները չէին կարողանում նրան ձերբակալելու որևէ հիմք գտնել։
Ի վերջո որոշվեց Գագիկ Ծառուկյանին ակնհայտ ապօրինի կերպով ձերբակալել։
Այս նպատակով ԱԱԾ ժամանեց ՀՔԾ քննիչը և ժամը 23։26-ին Գագիկ Ծառուկյանին ձերբակալեց ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կասկածանքով։
Նշեմ, որ նշվածը ոչ մեծ ծանրության հանցագործություն է և որպես պատիժ է նախատեսում 200-300 հազար դրամի չափով տուգանք կամ 15 օրից 2 ամիս ժամկետով կալանք։
Նշեմ, որ այդ հանցագործության մեղադրանքով Գագիկ Ծառուկյանն օրենքով սահմանված կարգով չի կարող նույնիսկ կալանավորվել, քանզի դրա համար որպես պատիժ նույնիսկ ազատազրկում նախատեսված չէ, ինչը կալանավորման համար պարտադիր պայման է։
Որպես ձերբակալման հիմք քննիչը նշեց այն, թե իբրև Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո։ Իսկ որպես ձերբակալման նպատակ՝ հանցանք կատարելուց հետո նրա փախուստը կանխելը։
Պարզաբանեմ, որ Գագիկ Ծառուկյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, ուստի նա չէր կարող առանց Ազգային ժողովի համաձայնության զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե բռնվել է հենց հանցանք կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո։
Գագիկ Ծառուկյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո վկայի կարգավիճակով ինքնակամ ներկայացել է ԱԱԾ, մոտ 11 ժամը սպասել է, որ ՀՔԾ քննիչը ներկայանա և իր մասնակցությամբ քննչական գործողություն կատարի։ Իսկ նույն քննիչը ներկայանալով պնդում է, թե իբրև Գագիկ Ծառուկյանը բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո , ուստի իրավունք ունի ձերբակալել նրան։ Եվ դա այն դեպքում, որ քննիչին խնդրեցինք պարզաբանել, թե ըստ նրա որ ժամին է Գ․Ծառուկյանը կատարել այդ ենթադրյալ հանցագործությունը, որտեղ են նրան բռնել, որ նշում են, թե իբրև բռնվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, միթե Գ․ Ծառուկյանն ԱԱԾ-ում գտնված այդ 11 ժամերի ընթացքում է այդ հանցագործությունը կատարել։
Քննիչն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե որ ժամին է կատարվել այդ ենթադրյալ հանցագործությունը։ Նաև չկարողացավ պարզաբանել նաև, թե ինչու է գտնում, որ ինքնակամ ներկայացած և 11 ժամ իրեն սպասած Գագիկ Ծառուկյանը կարող է դիմել փախուստի։
Միաժամանակ, Գագիկ Ծառուկյանին այդ հոդվածով նույնիսկ մեղադրանք չեն կարող առաջադրել, քանզի դրա համար ՀՀ գլխավոր դատախազը պարտադիր պետք է քրեական հետապնդման ենթարկելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմի ՀՀ ազգային ժողովին և ստանա համաձայնություն, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարված լինի։
Իհարկե հայրենի իրավապահները քաջ հասկանում են այս ամենը և գիտակցում են, որ այս շինծու և անհիմն կասկածանքով Գագիկ Ծառուկյանին չեն կարող կալանավորել և նույնիսկ մեղադրանք առաջադրել, ուստի որոշել են նրան ձերբակալելով նախ մեկուսացնել, իսկ ներկայումս էլ այլ ճանապարհներ են փորձում գտնել նրան ինչ-որ կերպ կալանավորելու համար։
Դրա համար նախ իշխանության սրտի դատավոր է անհրաժեշտ, ով անվերապահորեն կվստահեցնի, որ կալանավորելու է Գագիկ Ծառուկյանին, ուստի այս ապօրինի ձերբակալման ժամանակը օգտագործում են հենց այդ դատավորին գտնելու համար։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմն ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել դատարան, ինչպես նաև այս խայտառակ խախտումների շարադրմամբ դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։
Նշվածն ակնհայտ ապօրինի և քաղաքական նկատառումներով իրականացվող քրեական հետապնդման դասագրքային օրինակ է։
 
Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը